Արդեն 3 օր շարունակ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել, այսինքն պահանջարկ չի եղել դոլարի նկատմամբ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23-ով և կազմել 412.12 դրամ:
Եվրոյի հաշվարկային փոխարժեքը 504.11 դրամ է (-2.68), ռուսական ռուբլունը` 12.89 դրամ (+0.04), վրացական լարիինը` 248.71 (+0.13):
Առևտրային բանկերը նվազեցրել են դոլարի գինը և վաճառում են 412.25-414.5 դրամով, գնում՝ 408.5-411 դրամով:










































