Ձվից ալերգիաները շատ տարածված են: Որքան էլ զարմանալի է, այն հնարավոր է բուժել ձու ուտելով: Մասնագետերը կոչ են անում զերծ մնալ ասվածը տնային պայմաններում փորձարկելուց: Գիտնականները փորձն անցկացրել են ալերգիկ մի քանի երեխաների մոտ՝ նրանց կերակրելով հավկիթի սպիտակուցով (աստիճանաբար մեծացվող չափաքանակով): Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Հետազոտությունը հիմնված է հետևյալ գաղափարի վրա՝ ալերգիաների հետևում թաքնված իմունային ռեակցիաները կարող են վերանալ նշված սննդի աստիճանաբար մեծացող չափաքանակով սնվելով՝ մինչև իմունային համակարգը անզգայանա և սկսի չարձագանքել դրան: Duke համալսարանի գիտնականների թիմն ուսումնասիրել է ձվի նկատմամբ իմունային ռեակցիաներ դրսևորող 5-11 տարեկան 55 երեխաների:
Երեխաները բաժանվել են երկու խմբի: Մի խմբին 10 ամիսների ընթացքում տրվել է ձվի փոշի, մյուս խմբին՝ հացահատիկի ալյուր: Նրանցից ոչ ոք չի իմացել, թե իրեն որ փոշին է բաժին ընկնում: Փորձի ավարտին ձվի փոշի օգտագործած երեխաները կարողացել են օրական օգտագործել մեկ հավկիթին համարժեք փոշի: Իսկ ահա մյուս խմբի երեխաների մոտ իրավիճակը նույնն է մնացել:









































