Դաշնային տեսուչը նոր հետաքննություն է սկսել ԱՄՆ սպասարկման վարչության (General Services Administration, GSA) նկատմամբ, որին ավելի վաղ բռնացրել էին Լաս Վեգասում 2010թ. հոկտեմբերին համաժողովի կազմակերպման ժամանակ 823 հազար դոլար շռայլելու մեջ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Նոր ստուգումը վերաբերելու է շուրջ 270 հազար դոլարի ծախսերին, որոնք կազմակերպությունը կատարել է Վաշինգտոնի արվարձանում աշխատակիցների պարգևատրման արարողության ժամանակ: Արարողությունը տևել էր 1 օր:
Նոր հետաքննության մասին , ինչպես հայտնում է Politico-ն, տեղյակ են պահվել Կոնգրեսի անդամները:
Անձամբ գերատեսչությունը, որտեղ անցած սկանդալից հետո փոխվել էր ղեկավարությունը, դատապարտել է 270 հազար դոլար արժեցած արարողությունը:
Ինչպես նկատել են գերատեսչությունում, նման արարողություններ անցկացվում են 2002-ից ի վեր, սակայն ներկայում նման ծախսերը չեն թույլատրվում:
Մի քանի օր առաջ գերատեսչությունը հայտարարել էր, որ դադարեցնում է նոր աշխատակիցներին աշխատանքի ընդունելու գործընթացը ու մեծ մասին բոնուսներ չի վճարելու:
Վարչությունը զբաղվում է դաշնային կառավարության սեփականության ղեկավարմամբ ու դաշնային հաստատությունների համար տարբեր ապրանքների առաքման ծառայություններով:











































