Սիրայի բանակը Դամասկոսում վճռական հարձակում է սկսել ընդդիմադիր ուժերի դիրքերի վրա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ուժերի աղբյուրին:
«Հինգշաբթի օրվանից բանակը հակահարձակում է անցկացնում՝ վերականագնելու համար հսկողությունն այն թաղամասերի վրա, որտեղ կարող էին մտնել ահաբեկիչները: Դա հնարավորություն կտա ապահովել անվտանգություն, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանակը վերահսկողություն է սահմանել Միդան թաղամասի վրա:










































