Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է քաղաքական զարգացման շրջանակներում Վրաստանին 60 միլիոն դոլարի վարկ տալը:
Այդ գումարն ուղղվելու է մի շարք միջոցառումների անցկացմանը, որոնք միտված են տնտեսական աճին ու մրցունակության մեծացմանը (CG DPO): Նշվում է, որ ներկայիս դրությամբ Համաշխարհային բանկի վարկային պորտֆելը կազմում է 1.62 միլիարդ դոլար:







































