Սիրիայի պետական հեռուստաալիքը հուլիսի 20-ին կտրականապես հերքել է Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օրլովի այն հայտարարությունը, թե Բաշար Ալ-Ասադը պատրաստ է հրաժարական տալ,- հաղորդում է Reuters-ը:
Սիրիայի տեղեկատվության նախարարությունը մասնավորապես հայտարարել է, որ Օրլովի ասածը «ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ»: Նման ձևով է Դամասկոսն արձագանքել ֆրանսիական ռադիոկայանին Ռուսաստանի դեսպանի հայտարարությանը, թե Սիրիայի նախագահը «պատրաստ է հրաժարական տալ քաղաքակիրթ ճանապարհով»:







































