Wednesday, 10 06 2026
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ

ՊԵԿ-ը կփորձի կանխարգելել խախտումները

Վերլուծական կարողությունների զարգացումը 2012-ին ՊԵԿ բարեփոխումների առաջնահերթություններից է հռչակված: Ստուգումներն իրականացնելով ընտրողականության սկզբունքով Պետական եկամուտների կոմիտեն ստեղծել է ստուգումների կազմակերպման միակենտրոն համակարգ: Միաժամանակ խնդիր է դրվել ձևավորել ստուգումների միասնական ձեռագիր, որը միատեսակ պետք է գործի հանրապետության ամբողջ տարածքում, հետևաբար տեղերում առավել ևս կարևորվում է վերլուծական կարողությունների զարգացումը: Այդ նպատակով կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության թիմը` վարչության պետ Հասմիկ Թորոսյանի ղեկավարությամբ մարզային խորհրդակցությունների շարք է սկսել, հերթական կանգառը հանրապետության երկրորդ քաղաքում էր` տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակցիների հետ: Նման ձևաչափով հանդիպումների նպատակն է վարչության որդեգրած գործելաոճը փոխանցել նաև մարզային գործընկերներին. «Խորհրդակացությունն ուներ հիմնականում ավելի գործնական բնույթ: Մեր նպատակն էր վարչության որդեգրած գործելաոճը տեղայնացնել մարզերում և իրազեկել վարչության աշխատակիցների կողմից ստուգումների անցկացման գործընթացում կիրառվող վերլուծական և հսկողական նոր գործիքների, նորույթների մասին»,-ընդգծել է ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը մարզերում հիմնականում տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ է իրականացնում ստուգումները, հետևաբար, խորհրդատվական աջակցությունը մարզային գործընկերներին ճիշտ ժամանակին է` պայմանավորված ստուգումների իրականացման նոր ռազմավարությամբ: «Խորհրդակցությունը փաստեց, որ նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը կա տեղերում և այդ աշխատանքները մեր կողմից ունենալու են շարունակական բնույթ»,-վստահեցրել է Հասմիկ Թորոսյանը: Տարածքային հարկային տեսչությունների աշխատակիցները, կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունն, ընդգծել են, որ խորհրդակցությունն անցել է գործնական մթնոլորտում, ինչի արդյունքում տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ նոր գործիքներին, որոնց կիրառումն էապես կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:

Բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին. նախ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, հետո նոր միայն ստուգումներ կատարել. «Մեր նպատակն է օգնելով բիզնես միջավայրին` կանխարգելել խախտումները»,-հանդիպման ընթացքում ընդգծել է Հասմիկ Թորոսյանը: Այն հնարավորություն կտա ստուգումների նվազեցմամբ, միաժամանակ բարձրացնել հսկողության արդյունավետությունը և տարբերակված մոտեցում ցուցաբերել բարեխիղճ և հարկային դաշտը շրջանցող հարկատուների նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում