Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանն արտահանել է 18,171,106 տոննա հում նավթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Հաշվետու ժամանակում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով արտահանվել է 14,887,838 տոննա նավթ, «Բաքու-Սուփսա» (Վրաստան) նավթամուղով՝ 1,797,167 տոննա նավթ, «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով՝ 978,704 տոննա նավթ, երկաթուղային ճանապարհով՝ 507,397 տոննա:
Այս տարվա առաջին կիսամյակին Ադրբեջանի ողջ արտահանման մեջ նավթի մասնաբաժինը կազմել է 86.5 տոկոս: 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել է 85.7 տոկոս, ողջ 2011 թվականին՝ 86.2 տոկոս, 2010 թվականին՝ 86.5 տոկոս, 2009 թվականին՝ 81.6 տոկոս:









































