ԼՂՀ նախագահական ընտրություններում 66.70%-ով հաղթել է Բակո Սահակյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունների նախնական տվյալներով` 67.70%-ով հաղթանակ է տանում ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը։
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ մշակել է արձանագրությունների 100%-ը:
Երկրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը, ով, ըստ նախնական տվյալների, հավաքել է ընտրողների 32.50%-ի վստահության քվեն, իսկ Հայաստանի Ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, նախնական տվյալներով, 0.80% ձայն է հավաքել:
Տվյալները ներկայացված են ՏԸՀ կողմից ներկայացված արձանագրությունների 100%-ի հիման վրա: ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնական տվյալները կհրապարակի ավելի ուշ:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի







































