Սիրիացի գրոհայինները հինգշաբթի օրը գրավել են երկու վերահսկիչ անցակետ: ԱՆցակետերից մեկը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի վրա, իսկ մյուսը` Իրաքի: Այս մասին հաղորդել է Reuters-ը ` վկայակոչելով զինված ապստամբության ներկայացուցիչներին:
Թուրիքայի հետ սահմանի վրա ապստամբները գրավել են սիրիական կողմում տեղակայված «Բաբ էլ-Հավա» վերահսկիչ անցակետը, որը նրանք վերջին տասը օրվա ընթացքում փորձում էին գրավել:
Իրաքյան սահմանի վրա գրոհայիններին հաջողվել է գրավել «Աբու Քամալ» անցակետը:










































