Եգիպտոսի ժամանակավոր զինվորական իշխանությունը ծրագրել է երկու ամսվա ընթացքում անցկացնել սահմանադրական հանրաքվե, որտեղ քվեարկության կհանվի նոր մշակված սահմանադրության հարցը: Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել են Եգիպտոսի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորել է նախկին դատարավոր Տարիկ Ալ-Բաշիրը, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Ավելի վաղ Google-ի տարածաշրջանային ներկայացուցիչը, որին եգիպտական իշխանությունները ձերբակալել էին ցույցեր և բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, և որը կարճ ժամանակում դարձավ հեղափոխական շարժման առաջնորդներից մեկը, հայտարարել էր, որ հանդիպել է Ռազմական ուժերի բարձրագույն խորհրդի հետ, և իրեն տեղեկացրել են, որ փոփոխությունների նախագիծը պատրաստ կլինի 10 օրվա ընթացքում, իսկ հանրաքվեն կանցկացվի 2 ամսվա ընթացքում: