ԼՂՀ նախագահի ընտրությունների նախաշեմին և այսօրվա ընթացքում դատարաններն ընտրական իրավունքի վերականգնման վերաբերյալ ոչ մի դիմում-բողոք չեն ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանը:
Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, ըստ նրա, դատարաններն ստացել էին ընտրական իրավունքի վերականգնման 38 դիմում:
Անատոլի Թադևոսյանի կարծիքով` դիմում-բողոքների բացակայությունը ճշգրիտ ընտրացուցակների կազմման արդյունք է:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի







































