Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հային հարիր չէ, իսկ ու՞մ է հարիր. փոխոստիկանապետը հայերի մտածելակերպի մասին. Facebook

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է հայերի մտածելակերպի մասին.

Երկար ժամանակ մտածում էի գրել այդ թեմայով, թե՞ ոչ: Շատ լավ եմ հասկանում, թե ինչպիսի բարդ վիճակում եմ հիմա դնում ինձ , սակայն լրատվամիջոցներով, համացանցի կայքերով, ֆեյսբուք սոցիալական ցանցով, առօրյա խոսակցության մեջ այնքան է այդ թեման շահարկվում տեղին-անտեղին, օգտագործվում պատեհ-անպատեհ, որ որոշեցի գրեմ: Որոշեցի, չնայած գիտեմ, որ շատ-շատերին դուր չի գա իմ մտքերը, իմ կարծիքը:

Մարդիկ սովորաբար չեն կարողանում վերանալ այս կամ այն արտաքին հանգամանքներից և կենտրոնանալ բուն էության վրա: Գիտեմ՝ կսկսվի դատապարտումի և պարսավանքի մի հեղեղ, հատկապես հարցերը պարզունակ ընկալողների, ձևական, ցուցադրական հայրենասերների կողմից: Համենայն դեպս, իմ կարծիքով բարձրացվող հարցը ավելի կարևոր է, քան թե այն, թե«Ազգային ժողովում ով ում աշխատասենյակում է լինում»,«ԱԺ ճաշարանում ով է մանրը վերցնում, ով ոչ»,«Այսօր Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է»,«Սեքսը շոգին»,«Քարահունջի և Սթոունհենջի» չարչրկված և նման այլ թեմաներ, որոնցով լցված են կայքերը: Ես գիտեմ, որ մտքերս փշերով է ընդունվելու, որովհետև իմ կողմից շոշափվող թեման է. – հային հարիր չէ, հայ տղամարդուն հարիր չէ, հայ կնոջը հարիր չէ, հայ ընտանիքին հարիր չէ և համանման այլ բառակապակցություններ ու մտքեր: Ի՞նչ է նշանակում սա կամ ինչ մտածելակերպ է…

Ինձ կարող ե՞ք բացատրել Ապարանցի Հովհաննեսը ինչով է լավը Քութաիսցի Վանոից կամ ռուս Իվանից: Ինչ է ոստիկանական ամփոփագրերի այն գերակշռող խարդախությունները, «քցոցները», ծեծկռտուք- -դանակահարությունները, սրբապղծությունները, բռնություններն ու մանկապղծություններն այլամոլորակայիններն ե՞ն կատարում… Հային հարիր չէ… Հային հարիր է՞ «Նիվայով» աստիճաններով բարձրանալ ազատամարտիկների պանթեոն, ջիպով ֆռֆռալ եկեղեցու շուրջը: Կպնել քաղաքական ուժերին, բնապահպանական և այլ շարժումներին, իշխանության, ոստիկանության հետ միջադեպեր սարքել, ընդիմադիրի, պայքարողի կերպար ստեղծել,ընդհուպ «դառնալ» նաև միասեռական և լքել Հայրենիքը: Շախմատի ձիու կառուցվածքով, անթրաշ, մարզազգեստով ու ծիծակ կոշիկներով զվռնել ամբողջ աշխարհով մեկ:

Հային հարիր է՞ սրբապղծի նման թալանել գերեզմանաքարերը, գերեզմանների ցանկապատերը, արձանները: Շենքերի վրայից պոկել մեր մեծերի հուշատախտակները, բարելյեֆները և այլ մետաղյա պարագաները, թալանել եկեղեցին, գողանալ հանգանակված փողերը: Մահմեդական երկրներում ապրած մեր հայրենակիցները կհաստատեն, որ նրանք նման սրբապղծություն՝ պղծել գերեզմանները, մզկիթները, իրենց թույլ չեն տա, իսկ իրեն քրիստոնյա համարող հայը իրեն թույլ է տալիս: Թույլ է տալիս, որովհետև շատ-շատերի պատկերացմամբ քրիստոնյա լինել նշանակում է եկեղեցում մոմ վառել, մատաղ անել, վզից մեծ խաչ կախել և դիետիկ պաս պահել: Մինչդեռ քրիստոնեությունը դա փիլիսոփայություն է, աշխարհայացք, կենսակերպ, արժեհամակարգ, պարտավորություններ և ինչու՞ չէ նաև ինքնազրկանք: Իսկական քրիստոնյան չի պղծի գերեզմանները, սրբությունները…

Պայքարում, սուր եք ճոճում կրոնական աղանդների դեմ, մինչդեռ ճիշտ կլիներ նաև, որ պայքարեիք քրիստոնեական արժեքները ոտնահարող, այդ արժեքները չիմացող սրբապղծերի, սուտ, քրիստոնեական արժեքներից հեռու վայ քրիստոնյաների դեմ: Հայ կնոջը հարիր չէ, հայ ընտանիքին հարիր չէ… Հայ կնոջը հարիր է՞ էմիրաթներում, թուրքիաներում քարշ գալ, որպես կավատ՝ երիտասարդ աղջիկներ հավաքագրել, տանել շահագործել:

Հայ ընտանիքին հարիր է՞ մի կտոր հողի, բնակարանի կամ կենցաղային հարցերով իրար կոկորդ կռծել, կռվել, դանակահարել: Էլ չեմ ուզում թվարկեմ, դուրս եկեք փողոց ամեն քայլափոխի այդ տեսակ հայությունը զգացնել կտա, կմխրճվի Ձեր աչքը, կհիշեցնի իր գոյության մասին… Ռումինիայում իրենց տեսակով եզակի ու հետաքրքիր քարեր կան: Տրովանտներ՝ այսպես են դրանց անվանում տեղացիները: Այս քարերը պարզվում է ոչ միայն կարող են աճել, այլև բազմանալ: Յուրաքանչյուր անգամ, անձրևից հետո անհասկանալի ու զարմանալի «իրադարձություն» է տեղի ունենում՝ այս քարերը աճում են սնկերի նման: մեր կյանքում էլ , մեզ մոտ նույնպես անհասկանալի ու զարմանալի սնկի նման աճում են այն «նոր», հաստավիզ,անդեմ հայերը, հայի այն տեսակը, որոնց տեսնելիս, որոնց հետ շփվելիս մտածում ես, երանի ես հայ….

Կարծում եմ այսքանից հետո որևէ մեկի մոտ հարց չի առաջանա, թե ինչ տարբերություն կա Ապարանցի Հովհաննեսի, Քութաիսցի Վանոյի, ռուս Իվանի մեջ, ինչով ենք մենք առավել, ինչ առանձնահատկություններ ունենք:

Այո, ճիշտ եք, ոչ մի, որովհետև բոլորս էլ Աստծո ստեղծածն ենք: Այստեղ տեղին է հիշել Գարեգին Նժդեհի խոսքերը. – «Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ հայ լինել: Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կյանքում նյութակրոն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել: Չի կարելի անկատար մարդ, բայց կատարյալ Հայ լինել: Միայն մարդ կոչվելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում