Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ:Նիստին քննարկվել են կազմակերպչական հարցեր:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել է ներկուսակցական աշխատանքային հարցեր, մշակվել են սկզբունքներ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված:
Այն հարցին, արդյո՞ք քնարկվել է Գյումրու քաղաքապետի հարցը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ նման հարց Գործադիր մարմնի նիստում չեն քննարկում:
ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու ձերբակալությանը անդրադառնալով Սահակյանը նշել է. «Գործադիրը քննչական մարմին չէ, ոչ էլ ոստիկանական մարմին է, այն լիազորված մարմին է և միջամտելու իրավունք չունի»
Գալուստ Սահակյանի տեղեկացմամբ` Նահապետ Գևորգյանը հիմա հանրապետությունում չի:








































