Փողոցային նկարիչների Brandalism միջազգային միավորումը իր աշխատանքները տեղակայել է Մեծ Բրիտանիայի 5 քաղաքների, ներառյալ Լոնդոնի, գովազդային վահանակների վրա:
Ինչպես հայտնում է Campaign-ը, այդկերպ, «բրենդալիստները» հայտնում են իրենց բողոքը «գովազդային ինդուստրիայի ավերիչ ազդեցության» դեմ:
«Բրենդալիզմ» շարժմանը մասնակցում է 24 փողոցային նկարիչ:
Նկարիչների մեծ մասը բրիտանացիներ են, սակայն նրանց թվում կան իտալացիներ, ամերիկացիներ, ֆրանսիացիներ:
Նկարիչներն իրենց ակցիան անցկացրել են Լոնդոնում, Բրիստոլում, Լիդսում, Բիրմինհեմում:
Նկարիչ-«բրենդալիստները» իրենց աշխատանքներով պատել, են Nike-ի, Footlocker-ի, JD Sports-ի, McDonald’s-ի ու լոնդոնյան Օլիմպիական կոմիտեի գովազդային պաստառները:
Այդ ակցիայով նկարիչներն իրենց բողոքն են արտահայտում կոմիտեի խստիվ սահմանափակումների դեմ:










































