Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը մեկնաբանել է այսօր ԼՂՀ-ում անցկացվող նախագահական ընտրությունները.
«ԵԱՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի համար էլ «նախագահական ընտրությունները» չհամաձայնեցված ձևաչափով չպետք է որևէ ազդեցություն ունենան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների վրա:
Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, ինչպես նաև իմ անձնական հատուկ ներկայացուցիչ Կասպրշչիկին՝ հակամարտող կողմերի հետ խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման նրանց բանակցություններում»։











































