Սիրիայի ապստամբները գտնվում են Բաշար Ալ- Ասադի նստավայրի մուտքի մոտ, որտեղ մարտեր են ընթանում նախագահին հավատարիմ ստորաբաժանումների հետ` հաղորդում է իսրայելական Kol Israel ռադիոկայանը: Արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, նշում են, որ Ասադը լքել է Դամասկոսը և այժմ գտնվում է Լաթաքիայում:
Հիշեցնենք. Սիրիայի ընդդիմությունը մի քանի օր է արդեն` լայնածավալ հարձակում է իրականացնում Դամասկոսի վրա:










































