Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական «Սու-35» կործանիչի նկատմամբ: Այդ մասին նա հայտարարել է «Կապիտան Մանուել Ռիոսի» ռազմաօդային ուժեր կատարած այցի ժամանակ:
«Պաշտպանությունը, անվտանգությունը, երկրի զարգացումը մեզ պետք է անհանգստացնեն առաջին հերթին, որպեսզի երաշխավորվի երկրի անկախությունը, որը վերականգնվել է մեր հեղափոխության շնորհիվ: Ո՞վ կարող էր մտածել, որ մենք կունենանք ամենաժամանակակից կործանիչներն աշխարհում, ինչը մենք արդեն ունենք»,- նշել է Չավեսը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Ռուսաստանը Վենեսուելային զենք մատակարարող հիմնական երկրներից է: 2011 թվականի տվյալներով` այդ երկիրը առաջին տեղն է զբաղեցնում ցամաքային զինամթերքի ներմուծմամբ :









































