Միջազգային բարեգործական Save Children հիմնադրամը հայտնում է, որ անցած տասնամյակի հետ համեմատած` աշխարհում ավելի շատ երեխաներ են դպրոց հաճախում և ավելի քիչ են մանկահասակ տարիքում մահանում:
Հիմնադրամի զեկույցում ասվում է, որ այդ դրական արդյունքներին հնարավոր է եղել հասնել Ասիայում և Աֆրիկայում տնտեսական աճի, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտում միջազգային օգնության շնորհիվ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Միևնույն ժամանակ, հիմնադրամի փորձագետները նախազգուշացնում են` աշխարհում ավելացել է սոված և թերսնվող երեխաների թիվը: Պատճառը պարենի բարձր գներն են ու գլոբալ անհավասարությունը:










































