Բրիտանական կառավարությունը ծրագրում է օրենքում փոփոխություն կատարել և թույլ տալ միասեռ զույգերին քաղաքացիական ամուսնության գրանցումը եկեղեցիներում, այս մասին հաղորդում է The Telegraphe-ը:
«Կառավարությունը այժմ քննարկում է, թե որն է լինելու հաջորդ քայլը քաղաքացիական ամուսնության օրենքում` ներառյալ այն, որ կրոնական կազմակերպությունները պետք է թույլ տան միևնույն սեռի զույգերին գրանցել իրենց միությունը եկեղեցիներում, եթե ուզում են»,- ասել է Ներքին գործերի նախարարի խոսնակը:
Նախարարները հանդիպել են տարբեր կրոնական կազմակերպությունների և նրանց հետ քննարկել հարցը: Շուտով պաշտոնական հայտարարություն կարվի»:
Օրինական փոփոխությունները կողջունվեն համասեռամոլների կողմից, բայց կառաջացնեն ավանդական կրոնական կազմակերպությունների անհանդուրժողական արձագանքը:
Հոմոսեքսուալ զույգերի քաղաքացիական գրանցումը բրիտանական օրենքում ընդունվել է 2005թ.-ին: Մինչ այժմ համասեռամոլների ամուսնության արարողություններում թույլատրելի էին աշխարհիկ տարրեր, իսկ եկեղեցական արարողությունը արգելվում էր:










































