ՖԻՖԱ-ն հանձնարարել ստուգել Ռուսաստանի և Քաթարի ` համապատասխանաբար 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ընտրություններին տարած հաղթանակի օրինականությունը:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտնել է, որ Մայքլ Գարսիան, ով 1998-2002 թվականներին Նյու Յորքի դատախազներից մեկն էր, կանցկացնի կազմակերպությունում տեղի ունեցած բոլոր կասկածելի գործերի հետաքննությունը: Ընդ որում, Բլատերը խոստովանել է, որ նախորդ տարի իր կազմակերպությունը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնցից ամենախոշորները 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունները կազմակերպող երկրների միաժամանակ ընտրություն կատարելն էր:
«Հնարավոր է, ՖԻՖԱ-ն սխալվել է` 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները կազմակերպող երկրները հայտարարելով նույն օրը: Տարեսկզբին մեծ աղմուկ բարձրացավ այդ պատճառով: Բայց անցյալը մնում է անցյալում, այժմ մենք պետք է առաջ նայենք: Մշտապես ափսոսանքներով ապրելն անթույլատրելի է: Բոլորս պետք է լավատես լինենք: Իմ եռանդը կբավականացնի, որպեսզի վերադարձնեմ հասարակության վստահությունը ՖԻՖԱ-ի նկատմամբ»,- նշել է Բլատերը:








































