Հուլիսի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20.50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցում, անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաև Ոստիկանության Բազումի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնել է, որ վրաերթի ենթարկվածը 58-ամյա Ավթանդիլ Կիրակոսյանն էր, ով տեղում մահացել է: Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթի կատարած և փախուստի դիմած վարորդին և նրա մեքենան:
‘








































