ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` «Եվրո-2012»-ի ընթացքում կատարած մշտական հետևողական աշխատանքների համար:
«ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում «Եվրո-2012»-ի իդեալական անցկացման գործում Ուկրաինայի կառավարության ջանքերի համար»,- նշվում է ուղերձում:
Պլատինին ընդգծել է, որ մրցաշարը զարմանալի հաջողություններ է գրանցել բոլոր մակարդակների վրա: Նա հույս է հայտնել, որ «Եվրո-2012»-ը կմնա ուկրաինացիների հիշողություններում և ապագա սերունդների համար ոգևորության աղբյուր կհանդիսանա:







































