ՊՍԺ-ի նորեկ Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ նոր թիմի կազմում տիտղոսներ նվաճելու հույս ունի:
«Շնորհակալություն եմ հայտնում ՊՍԺ-ին և մարզական գծով տնօրեն Լեոնարդոյին` փայլուն աշխատանքի համար: Կարծում եմ` նրանք անհնարինը հնարավոր դարձրեցին: Ուրախ եմ, որ ներկայումս այստեղ եմ գտնվում: Տեղափոխվելով այս ակումբ` գիտեի, թե ինչ եմ ուզում. ցանկանում եմ դառնալ ՊՍԺ-ի պատմության մասնիկը:
Միանում եմ երազանքիս թիմին: Այստեղ արդեն հավաքված են լավագույն ֆուտբոլիստները: Ակումբը միայն գերազանց ֆուտբոլիստներ է ընդգրկում իր կազմում: Ո՞վ կհրաժարվի խաղալ այստեղ»,- ասել է Իբրահիմովիչը մամլո ասուլիսի ժամանակ:









































