հայտնի դերասանուհի Հոլլի Բերին շտապ հոսպիտալացվել է «Փեթակ» (The Hive) ֆիլմի նկարահանման ժամանակ ստացած լուրջ վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
Բերրին նկարահանման հրապարակից տեղափոխվել է Լոս Անջելսեի կլինիկաներից մեկը: Հրապարակության աղբույրի տվյալով` դերասանուհին գլխով ուժեղ հարվածել է բետոնե ծածկին: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտարարել են, որ դերասանուհուն անհրաժեշտ է արագ հոսպիտալացնել:
Առայժմ դերասանուհու վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:









































