Աֆղանստանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 4 ահաբեկիչների, որոնք պատրաստվում էին զինված հարձակում իրականացնել New Kabul Bank մասնավոր բանկի Քաբուլի մասնաճյուղի վրա: Այս մասին հաղոդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկիչները ձերբակալվել են, երբ փորձել են ներխուժել բանկի շենք: Ահաբեկիչների մոտից առգրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ սարք, զենք և զինամթերք:
Ձերբակալվածները խոստովանել են, որ պատրատվում էին հարձակում գործել ֆինանսական հաստատության վրա այն պահին, երբ այնտեղ են եկել պետական ծառայողները, զինվորականները և ոստիկանները:









































