Փարիզում McDonalds-ի աշխատակիցները կոտրել են ինժեներ Սթիվ Մանի հավելյալ իրականության փորձնական ակնոցը: Միջադեպի մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Մանի անձնական բլոգին:
Մանի խոսքով՝ հուլիսի 1-ի երեկոյան նա երեխաների և կնոջ հետ մտել է Ելիսեյան դաշտերում տեղակայված McDonalds արագ սննդի կետ: Նա կրում էր EyeTap ակնոց, որի ստեղծմանը ինքը անմիջական մասնակցություն է ունեցել: Ակնոցը վիրտուալ օբյեկտները վերածում է իրական աշխարհի պատկերների:
Մինչ ինժեներն ուտում էր, նրան է մոտեցել աշխատակիցն ու փորձել վերցնել ակնոցը: Նրան չի հաջողվել վերցնել այն, քանի որ հատուկ կերպով էր ամրացված գլխին: Հարձակման հետևանքով ակնոցը վնասվել է:
Ինչպես պատմել է ինժեները, առաջին հարձակվողին է միացել երկրորդ աշխատակիցը: Մանը նրանց է ներկայացրել ակնոցի փաստաթղթերը, սակայն նրանք պատռել են թղթերն ու ինժեներին դուրս հրավիրել ռեստորանից: Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Մանը հայտնել է, որ մտադիր չէ փոխհատուցում պահանջել նրանցից:
Քանի որ Մանի ակնոցը կարող է նաև լուսանկարել, այն ֆիքսել է հարձակվողներին: Մանը լուսանկարները հրապարակել է իր բլոգում:
Մանը շարժական էլեկտրոնիկայի առաջամարտիկներից մեկն է:











































