Ոչ ոք լիարժեք պատկերացում չունի այն մասին, թե ինչպես է հայտնվել «հոթ-դոգ» հասկացությունը, սակայն հայտնի է, որ 1893 թվականը հայտարարվել է «բուլկու մեջ դրված նրբերշիկի» մեծ տարի:
Հոթ-դոգի ազգային օրը պաշտոնապես սահմանել է ԱՄՆ առևտրային պալատը՝ 1957 թվականին:
1994 թվականին ստեղծվել է հոթ-դոգի և նրբերշիկի ազգային խորհուրդ, որը զբաղվել է մթերքի որակի ուսումնասիրմամբ, համտեսով և հոթ-դոգի գովազդով: Այս մասին հաղորդում է Calend-ը: Խորհրդի անդամները ավանդաբար անցկացնում են հոթ-դոգի պատրաստման արվեստի մրցույթներ:
Վիճակագրությունը փաստում է, որ վերջին շրջանում հոթ-դոգերի սպառումը մեծացել է, և ամերիկացին տարեկան միջինը 60 հոթ-դոգ է ուտում:
Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ում նշվող Անկախության օրը, ամերիկացիները 150 միլիոն հոթ-դոգ են սպառում: Եթե հոդ-դոգային շղթան ձգենք, ապա այն 5 անգամ կծածկի Վաշինգտոնից Լոս Անջելես ընկած տարածությունը:










































