Saturday, 20 06 2026
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Աշխարհի 25 խոշորագույն նավթային ընկերությունները՝ Պուտինի խաղալիքներ

Նավթային արդյունաբերության ոչ մի ղեկավար չունի այնքան ազդեցություն, ոչ մի ղեկավար չի կնքել այնքան գործարքներ ու «այդքան թևեր չի ոլորել», որքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. պնդում է Forbes-ի մամուլի տեսաբան Քրիստոֆեր Հելմենը:

Այս եզրակացությանն է նա հանգել` վերլուծելով ամբողջ աշխարհի 25 խոշորագույն նավթային ընկերությունների ցուցակը:

«Գազպրոմն» ու «Ռոսնևտը», որոնց վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, արդյունահանման ծավալներով գրավում են 2-րդ ու 15-րդ տեղերը՝ համապատասխանաբար:

«2006թ. Forbes-ն առաջին անգամ ուսումնասիրեց, թե ինչպես է Պուտինն օգտագործում «Գազպրոմը»` որպես քաղաքական գործիք: Այդ ժամանակից ի վեր Պուտինի իշխանությունը այդ ընկերության վրա, որը գրեթե մենաշնորհի կարգավիճակում է Արևմտյան Եվրոպայում, միայն ամրապնդվել է»,- գրում է հեղինակը: Նույնն է իրավիճակը «Ռոսնևտում», որի ղեկավար վերջերս Պուտինը նշանակեց Իգոր Սեչինին:

Հոդվածագրի կարծիքով`Պուտինը ազդեցություն ունի նաև «ԼուկՕյլի» վրա (ցուցակում 18-րդ հորիզոնականը)՝ չնայած, որ այն մասնավոր ընկերություն է: «ԼուկՕյլի» հիմնադիր Վագիթ Ալեքպերովը «պարբերաբար խորհրդակցում է Պուտինի հետ»,- նշվում է հոդվածում:

«Բայց Պուտինի ձգողական ուժը ձգում է նավթային այլ հսկաների ևս»,- գրում է հեղինակը` հիշեցնելով Royal Dutch Shell-ի (7-րդ հորիզոնական) համագործակցությունը «Գազպրոմի» հետ ու Exxon Mobil-ի (4-րդ հորիզոնական) գործարքը «Ռոսնևտի» հետ:

BP-ն (6-րդ հորիզոնական) փորձում էր կնքել նմանատիպ գործարք, սակայն ռուս օլօգարխները խոչընդոտեցին դրան: «Ռոսնևտը» պայմանավորվեց համագործակցել Statoil-ի (20) ու Eni-ի (19) հետ:

Պուտինն ունի (կամ ունեցել է) նաև «նավթով հարուստ ընկեր-բռնակալներ», ինչպես արտահայտվում է հոդվածագիրը՝ Քադաֆին ու Չավեսը: Ի դեպ, Petroleos de Venezuela-ն ցուցակի 22-րդ հորիզոնականում է:

Ռուսաստանը մրցակցում է սաուդյան Aramco-ի (1-ին հորիզոնական) հետ՝ գնորդների համար, սակայն 2011թ. Պուտինն ասաց, որ Ռուսաստանն իր գործողությունները պետք է համաձայնեցնի OPEC-ի հետ, ասվում է հոդվածում:

5 տարի առաջ Պուտինը ապարդյուն փորձում էր համոզել Qatar Petroleum-ին (17) ու National Iranian Oil Company (3)-ին ստեղծել «գազային OPEC»: Այդ ժամանակից ի վեր համաշխարհային գազային շուկան փոխվեց շնորհիվ ԱՄՆ թերթաքարային գազի բումի:

«Թերթաքարային գազային հեղափոխությունը» Պուտինի` վառելիքաէներգետիկ ոլորտի վրա ունեցած իշխանության գլխավոր սպառնալիքն է՝ եզրակացնում է հեղինակը:

«Գազպրոմը» ևս մեկ ահռելի մրցակից կունենա, թեև ամերիկացիները որոշել են ստեղծել հեղուկ գազի արտահանման ենթակառուցվածք:

«Զարմանալի չէ, որ Պուտինը ու նրա ընկերները վատ են արտահայտվում թերթաքարային գազի մասին»,- հավելում է հեղինակը:

Russia Today հեռուստաալիքը (Կրեմլի քարոզչական հսկայական ստորաբաժանումը` ըստ հեղինակի) ցուցադրել է «միակողմանի» շարք, ըստ տեսաբանի՝ սյուժեներ թերթաքարային գազի ֆրեկինգ արդյունահանման հիմնական մեթոդի դեմ:

«Տեսնենք, թե ինչպես կփոխվի նրանց տոնը, երբ Exxon-ն ու Statoil-ը ֆրեկինգով զբաղվեն Սիբիրում: Մի՛ հավատացեք, որ Պուտինը թույլ կտա, որ ֆրեկինգի դեմ բողոքները սպառնան «Գազպրոմի » ու «Ռոսնևտի» անդամակցությանը 25 խոշորագույն նավթային ընկերությունների ցուցակում», – խոսքը եզրափակում է Քրիստոֆեր Հելմենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում