Wednesday, 10 06 2026
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի

Ինչպե՞ս թոշակ ստանալ բանկերից

2011թ.-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգ, որն իրականացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության` ներկայումս տվյալ գործընթացին մասնակցում են ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկեր («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Անելիքբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ, «ԲՏԱ բանկ» ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Մելլաթբանկ» ՓԲԸ) և 6 ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն («Ադալև Ռիա» ՍՊԸ, «Ի-դրամ» ՍՊԸ, «ԿՎԱԴՐԱԿՈՄ» ՍՊԸ, «Դեպի տուն» ՍՊԸ, «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ, «Հայփոստ» ՓԲԸ):

Համաձայն նոր կարգի` յուրաքանչյուր կենսաթոշակառու ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը՝ կանխիկ եղանակով փոստատարի կամ առաքիչի միջոցով, թե անկանխիկ՝ իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով:

Ընդ որում, այդ նպատակով բանկային հաշվի բացումը, վարումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Հաշվի առնելով, որ կենսաթոշակառուն կարող է բացել բանկում կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշիվ, բանկերի կողմից առաջարկվում են նաև վճարային քարտեր: Բանկային հաշվին կցված վճարային քարտը նույնպես տրամադրվում և սպասարկվում է անվճար, բացառությամբ այլ բանկերին պատկանող բանկոմատներից դրամական միջոցներ ստանալու գործարքից:

Կենսաթոշակը բանկային հաշվով կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել իր բնակության վայրին մոտ գտնվող, վերը ներկայացված ցանկում ներառված որևէ բանկ, բանկի մասնաճյուղ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, լրացնել կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշվի բացման կամ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարման դիմում: Ընդ որում, կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու դեպքում, դիմումում նշում է, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը` անձամբ այցելելով տվյալ վճարահաշվարկային կազմակերպության գրասենյակ, թե առաքիչի կամ փոստատարի միջոցով տուն հասցնելու միջոցով: Միաժամանակ կենսաթոշակառուն ներկայացնում է իր անձնագիրը կամ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթ, կենսաթոշակային գրքույկ և սոցիալական քարտ: Ընդ որում, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի վավեր լինելու պայմանը պարտադիր է: Այնուհետև բանկի կողմից կենսաթոշակառուին է տրամադրվում բանկային հաշվի համարը, իսկ կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ վճարահաշվարկային կազմակերպության կողմից լրացված տեղեկանք, որը կենսաթոշակառուն պետք է ներկայացնի ՀՀ սոցիալական հարցերի նախարարության իր բնակավայրի սպասարկումը իրականացնող կենսաթոշակների նշանակման ստորաբաժանում՝ այսուհետ կենսաթոշակը տվյալ բանկային հաշվին փոխանցելու կամ տվյալ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու նպատակով:

Հաշվի առնելով սույն ընթացակարգի կարևորությունը և արդիականությունը, ՀՀ կենտրոնական բանկը հետևողական է լինելու իր կողմից լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործընթացի սահուն և անխոչընդոտ իրականացման ապահովման ուղղությամբ՝ առողջ մրցակցային պայմանների ստեղծման և կենսաթոշակառուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում