Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքային խորհրդակցության ժամանակ կոնկրետ հանձնարարականներ է տվել` ակտիվացնելու երկրում հորատման և հետազոտական աշխատանքները` նավթի ու գազի նոր պաշարների որոնման նպատակով:
Ինչպես հաղորդում է Trend-ը, թուրքմենական կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ նա մի շարք հանձնարարականներ է տվել, մասնավորապես՝ նավթագազային հարթակների արագ կառուցման, հորատման աշխատանքների ակտիվացման, վառելիքաէներգետիկ համալիրը ժամանակակից տեխնոլոգիաներով հարստացնելու վերաբերյալ:
Երկրի ղեկավարը նույնպես նկատել է, որ նավթի ու գազի արդյունահանման ծավալների մեծացումն ու դրա մոդեռնացումը վառելիքաէներգետիկ համալիրի առաջնային խնդիրներից է:
Թուրքիա կատարած իր այցի ժամանակ (փետրվարի 28-մարտի 1) Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ «երկրին սպասվում են մեծ բացահայտումներ» այդ ոլորտում:
Թուրքմենստանը, համաձան British Petroleum-ի (BP) հաշվետվության, աշխարհում բնական գազի ծավալներով գրավում է 4-րդ տեղը՝ Ռուսաստանից, Իրանից ու Քաթարից հետո:








































