Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի կառավարությունը գնել է նոր ձայնասկավառակ, որը տեղեկություններ է պարունակում հարկերից խուսափողների մասին, որոնք իրենց գումարները պահում են շվեյցարական խոշոր բանկում: Այս մասին գրում է Bild-ը` հղում կատարելով անանուն աղբյուրների:
Հրատարակության տվյալով` գործարքով զբաղվել է Վուպերտալի հարկային ոստիկանությունը:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ձայնասկավառակի համար վճարվել է յոթանիշ թվով, ընդ որում՝ կանխիկ: Հայտնի չէ, թե
երբ է կնքվել գործարքը: Հայտնի է նաև, որ դա տեղի է ունեցել հունիսի 15-ից հետո:
Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի ոստիկանության քննիչներից մեկի խոսքով` հարկային մարմինը նման շատ առաջարկներ է ստանում Շվեյցարիայից:
Տվյալները գնելու անհրաժեշտ գումարը տրամադրում է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի ֆինանսների նախարարությունը:







































