Տարածաշրջանային քաղաքականության Եվրակոմիսար Իոանես Հանը և Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Բրյուսելում համատեղ համաձայնագիր են ստորագրել տարածաշրջանային քաղաքականության երկխոսության հարցերով:
Երկխոսությունը տեղի կունենա «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում: Առաջին փուլում տեղի կունենան ինֆորմացիոն սեմինարներ և վրացի փորձագետների այցելություններ ԵՄ երկրներ: Այդ ծախսերը կկազմեն մոտ 2 մլն եվրո: