Եգիպտոսում երկաթգծի վթարը հրահրվել է այլ գնացքի ուղևորների կողմից, որոնք ցույց են կազմակերպել երկաթգծային ուղիների վրա: Այս մասին հաղորդում է Ալ-Ահրամ գործակալությունը` հղում կատարելով Եգիպտոսի Երկաթգծի կառավարման վարչության ներկայացուցչին:
Նրա խոսքերով` ուղևորների վրդովմունքը առաջացրել է գնացքի կանգնելը, որը զիջել է մյուս ` ավելի արագ գնացքին: Նրանք դուրս են եկել գնացքից և քարեր են դրել գծերի վրա, որի հետևանքով Կահիրեից Սոհագ ուղևորվող գնացքը դուրս էր եկել ճանապարհից:
Վթարի հետևանքով ոչ ոք չի մահացել, տուժել է չորս մարդ: Ավելի վաղ հաղորդում էին, որ մի քանի մարդ զոհվել է, իսկ ամենաքիչը 15-ը վիրավոր է:
Վթարը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գիզա քաղաքում, որը տեղակայված է Կահիեից 20 կմ հեռավորության վրա: Չհաստատված տվյալների համաձայն ` գնացքը կարող էր բախվել բեռնատարի հետ:









































