Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը հաստատել է Սիրիայի հանրապետական գվարդիայի գեներալ Մանաֆ Տլասի Ֆրանսիա ժամանման փաստը: Այս մասին հաղորդել է Agnece France-Presse-ը:
«Մեզ տեղեկացրել են իրավիճակի մասին: Նա (Տլասը) ասյտեղ է»,- հայտարարել է Օլանդը Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Երեքշաբթի օրը ԶԼՄ-երը ֆրանսերեն և արաբերեն պաշտոնական հաղորդագրություն էին ստացել Տլասի անունից: Փաստաթղթում նշվել է, որ այն կազմվել է Փարիզում:
Դասալիք սիրիացի գեներալը Սիրիայում տիրող ճգնաժամի մեղավոր է համարում իշխանություններին և ծայրահեղականներին:
Տլասը հաղորդագրության մեջ նշել է, որ Սիրիայում տիրող իրավաիճակի համար դատապարտում է ոչ միայն երկրի իշխանություններին, այլ նաև ծայրահեղական ընդդիմությանը: Նա նաև նշել է, որ պատրաստ է նպաստել Սիրիայի «լավ ապագայի կառուցմանը», սակայն չի հաղորդել, թե ինչպես է պատրաստվում մասնակցել դրան:










































