Բրիտանական ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կոշտ ռեժիմի դեմ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտության մասին:
«Սիրիացիների տանջանքներն ընդգծում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից գործողությունների անհրաժեշտությունը: Սարսափելի է լսել, որ օդային ռմբակոծությունները, տանկերը և ծանր այլ զինատեսակները կիրառվում են խաղաղ բնակչության դեմ»,- հայտարարել է նա Հորդանանի ԱԳՆ ղեկավար Նասար Ջուդայի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հավատում է Սիրիայի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ում փոխադարձ համաձայնության հասնելուն:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի է, ինչ շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնք վերաճեցին քաղաքացիական պատերազմի: Այս ընթացքում տարբեր տվյալների համաձայն՝ զոհվել է 12-17 հազար մարդ:











































