Sunday, 07 06 2026
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ

Երևանի լուսավորության խնդրով այսուհետ զբաղվելու է ՄԱԿ-ը

Հնարավոր համագործակցության, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման հետ կապված հարցեր են քնննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի փետրվարի 14-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Դաֆինա Գերչևան քաղաքապետին է ներկայացրել քաղաքի արտաքին լուսավորության համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ, որը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին։

Ծրագրի արդյունքում, փորձագիտական հաշվարկներով, մայրաքաղաքում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ։

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ջանքերը, որ գործադրում են ՄԱԿ-ի կառույցները Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում։

«Քաղաքապետարանը համագործակցության համար բաց է ցանկացած բնագավառում և ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունն այն ոլորտներում, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանը»,- նշել է քաղաքապետը։

Քաղաքապետը կարևորել է գործակցությունը հատկապես քաղաքային կառավարման ոլորտի մասնագետների վերապատրաստման, առողջապահական, տրանսպորտի, կոմունալ տնտեսության կառավարման, կրթական և մի շարք այլ ոլորտներում։

ՄԱԿ-Ի մշտական համակարգողը աջակցության պատրաստակամություն է հայտնել, նշելով, որ կազմակերպությունը տարբեր բնագավառներում նման գործակցության փորձառություն ունի և պատրաստ է այն իրականացնել նաև Երևանում։

«Այսօր մեզ համար շատ կարևոր է Երևանում գրավիչ բիզնես-միջավայրի ստեղծումը և ներդրողների գրավումը։ Իմ համոզմամբ, կան մի շարք ոլորտներ, որոնք ավելի լավ կարող են կառավարվել մասնավոր հատվածի կողմից։ Քաղաքապետարանն այդ դեպքում միայն վերահսկողական գործառույթներ կիրականացնի»,- ընդգծել է քաղաքապետը։

Կարեն Կարապետյանը ողջունել է նաև տիկին Գերչևայի կողմից ներկայացված «Գեղեցիկ Երևան» ծրագիրը, որի գաղափարը Երևանը զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ դարձնելն է։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկել առաջարկված և նախատեսվող համատեղ ծրագրերը։

Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում