Սիրիայի կառավարությունը հուլիսի 17-ի առավոտյան հարվածային ուղղաթիռներ է օգտագործել Դամասկոսի Կաբուն թաղամասում ապստամբության օջախները ճնշելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ականատեսներին: Այդ տվյալների համաձայն՝ ուղղաթիռները պտտվել են բնակելի թաղամասերի վերևում՝ գնդակոծելով ապստամբների դիրքերը:
Բացի այդ՝ առավոտյան դաժան մարտեր են ընթացել Սաբաա Բահրաթ թաղամասում, կենտրոնական հրապարակներից մեկում և Բաղդադի փողոցին հարող տարածքներում: Տեղի բնակիչները պնդում են, որ այնտեղ ուղարկվել են բանկային ստորաբաժանումներ:
Բախումները շարունակվում են մայրաքաղաքի նաև այլ թաղամասերում, որոնք շարունակում են մնալ ապստամբների ձեռքում: Մասնավորապես, կրակոցներ են հնչում երկրի հարավից՝ Միդանից և Հաջար Ալ- Ասուադից:
Դամասկոսում դաժան մարտերը շարունակվում են արդեն երրորդ օրը: Ականատեսների խոսքերով՝ սրանք Սիրիայի համակամարտության 16 ամիսների ընթացքում ամենադաժան մարտերն են մայրաքաղաքում:









































