Ռուսաստանի իշխանություններն առաջարկել են հուլիսի վերջին Մոսկվայում կամզակերպել Սիրիայի հարցով «Գործողությւնների խմբի» հանդիպում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Գենադի Գատիլովը: Վերջինս նման հայտարություն է արել Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի երեկ կայացած հանդիպումից հետո:
«Երկու կողմերը նշել են, որ անընդունելի է Սիրիայում տիրող իրավիճակը: Անհրաժեշտ է աջակցել Ժնևի դինամիկային: Եվ այդ նպատակով մենք առաջարկել ենք հուլիսի վերջին Մոսկվայում հրավիրել «Գործողությունների խումբ» ոչ թե նախարարական, այլ ավագ պաշտոնատար անձանաց մակարդակով»,- ասել է Գատիլովը, որի խոսքերը մեջբերումէ ITAR-TASS-ը:
Փոխնախարարը հայտնել է, որ հանդիմանը քննարկվել է նաև Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության մանդատի ժամկետը երկարացնելու հարցը: «Մենք կարծում ենք, որ այն կարևոր և կառուցողական դեր է կատարում դրության կայունացման գործում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Անանը նույնպես այդ կարծիքին է և «պետք է օգտվել դրանից»:
ՄԱԿ-ի առաքելության ժամկետը Սիրիայում ավարտվում է հուլիսի 21-ին:








































