Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակը մոտենում է 43,000-ի սահմանագծին: Ներկա դրությամբ Թուրքիայում է գտնվում 42,682 սիրիացի փախստական:
Նրանց տեղավորել են վրանային 9 և տնակային 1 քաղաքում: Դրանցի 5-ը գտնվում է Հաթայում, 2-ը՝ Շանլըուրֆայում, 2-ը՝ Քիլիսում, 1-ը՝ Գազիայնթեփում: 2011 թվականի ապրիլից սկսած՝ Թուրքիա են ժամանել 67,769 սիրիացի փախստականներ, որոնցից 260-ը՝ հուլիսի 16-17-ին: Սյդ փախստականներից 25,087-ը վերադարձել են Սիրիա, և արդյունքում՝ այժմ Թուրքիայում մնացել է 42,682 սիրիացի փախստական:











































