Ամերիկյան Goldman Sachs բանկը որոշել է բացել առանձին ստորաբաժանում, որը կզբաղվի բարձր եկամուտ ունեցող հաճախորդների վարկավորմամբ ու նրանց սպասարկմամբ: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Բանկում ծրագրում են, որ նոր դեպարտամենտի կրեդիտային պորտֆելը կկազմի նվազագույնը 100 մլրդ դոլար:
Ստորաբաժանում բացելու որոշումը Goldman Sachs-ի ղեկավարությունը կայացրել էր բանկի վերակազմավորման շրջանակներում` ուղղված բանկային ծառայությունների բարձրացմանը և վարկավորմանը:
Սակայն ինչպես նշում է WSJ-ն, Goldman Sachs-ի հիմնական աշխատանքը նախկինի պես կլինեն ներդրումները, բորսային առևտուրը և ակտիվների վարումը:
Goldman Sachs-ը հիմնադրվել է 1986թ.: Ներկայում այն ֆինանսական խոշորագույն կազմակերպություն է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում:





































