Մեծ Բրիտանիայում սպառողական գները 2012թ. հունիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0. 4 տոկոսով (մայիսի 0.1 տոկոս նվազումից հետո): Այս մասին են վկայում երկրի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Վերլուծաբանները, ըստ Bloomberg գործակալության տեղեկությունների, ակնկալում էին միայն 0.1 տոկոսի գնանկում: Այս մասին հայտնում է «Ֆինմարկետը»:
Սղաճը տարեկան արտահայտությամբ հունիսին դանդաղել է` հասնելով մինչև 2.4 տոկոսի` մայիսի 2.8 տոկոս աճի պայմաններում:
Տարեկան սղաճի այդ ցուցանիշը նվազագույնն է 2009-ի նոյեմբերից ի վեր:
Փորձագետներն ակնկալում էին, որ սղաճը կմնա 2.8 տոկոսի մակարդակում:
Հիշեցնենք, որ արդյունաբերական արտադրանքը Մեծ Բրիտանիայում 2012թ. մայիսին անցած ամսվա համեմատ աճել է 1 տոկոսով: Տարեկան կտրվածքով մայիսին արդյունաբերական արտադրանքը նվազել է 1.6 տոկոսով` այն դեպքում, երբ փորձագետներն ակնկալում էին նվազում 2.1 տոկոսով:









































