Վրացական «9-րդ ալիքի» փոխանցմամբ՝ քաղաքականությունը պառակտել է Վրաց եկեղեցին: Վրացական հոգևորականության մի մասը՝ չնայած Սուրբ Սինոդի արգելքին, որոշել է շարունակել ընդդիմության ակցիաներին գնալը:
Հոգևորականները հայտարարում են, թե պետք է գտնվեն ժողովրդի կողքին՝ ընդգծելով, որ Սինոդում մեծամասնությունն աջակցում է Վրաստանի իշխանություններին: Ընդդիմությանն աջակցող հոգևորականներն ընդգծում են, որ ակցիաներին մասնակցելու վերաբերյալ Սինոդի արգելքը չի համապատասխանում Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարի դիրքորոշմանը:
Սոցհարցումները վկայում են, որ Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հանդեպ տածած վստահությունն ամենաբարձրն է Վրաստանում: Պատրիարքի վարկանիշը կազմում է 92 տոկոս:








































