Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական կայքը հայտնել է, որ նշանակվել է Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի նոր պետ՝ փոխմարշալ Հեն Յեն Չհոլը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, գլխավոր շտաբի նախկին պետ, փոխմարշալ Լի Յեն Հոն երեկ Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ-ի քաղբյուրոյի որոշմամբ հեռացվել է այդ պաշտոնից «առողջական պատճառներով»:
Լի Յեն Հոն համարվոււմ էր երկրի նոր առաջնորդի՝ Կիմ Չեն Ունի ամենամոտ մերձավորներից մեկը:
Մի շարք հարավկորեակցի փորձագետների կարծիքով՝ նրան հեռացնելու որոշումը քաղաքական է եղել:









































