Մոնակոյի 24-ամյա արքայազն Պյեր Կազիրագին դատի է տվել Նյու Յորքի երկու բնակիչների՝ պահանջելով փոխհատուցել փետրվարին զվարճանքի վայրերից մեկում իրեն ծեծի ենթարկելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Այս հայցով պատասխանող կողմ է համարվում Double 7 ակումբը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։ Արքայազնի հայցում նշվում է, որ ինքն ու իր ընկերները 47-ամյա Ադամ Հոքի հարձակման զոհ են դարձել։ Ակումբը մեղադրվում է այս ամենը չկանխելու մեջ։ Բիզնեսմեն Հոքն ասել է, որ հենց արքայազն է սկսել վիրավորել իրեն և իր ընկերներին, ինչպես նաև այնտեղ գտնվող երեք ռուս հայտնի ֆոտոմոդելների։









































