Սուդանյան բանակի ուղղաթիռը երկուշաբթի վթարի է ենթարկվել Դարֆուրի շրջանում, յոթ զինվորական զոհվել է:
Պատահարը տեղի է ունեցել Էլ-Ֆաշեր քաղաքի մոտակայքում ` Հյուսիսային Դարֆուրի նահանգային կենտրոնում:
«Վթարի պատճառ են դարձել տեխնիկական անսարքությունները»,- հայտարարել է Սուդանի զինված ուժերի ներկայացուցիչ Սավարմի Հալիդը:
Սուդանի արևմուտքում գտնվող Դարֆուր շրջանում գործում են բազմաթիվ ընդդիմադիր խմբավորումներ, որոնք պայքարում են սուդանյան ռեժիմի տապալման համար:









































