Encyclopedia Brown մանուկների համար նախատեսված առեղծվաների շարքի հեղինակ Դոնալդ Սոբոլը մահացել է: Նա 87 տարեկան էր:
Հեղինակի որդին այսօր ասել է, որ հայրը մահացել է հուլիսի 11-ին Մայամիում բնական մահով:
The Associated Press-ը հաղորդում է, որ Սոբոլի որդու հավաստմամբ, հոր գործերի հիմնական հերոսը` Սելին, շատ կարևոր կերպար էր երիտասարդ աղջիկների համար` հատկապես այն ժամանակ, երբ շարքը նոր էր հրատարակվել 1963 թվականին:
Գրքերը թարգմանվել են 12 լեզուներով և ողջ աշխարհում վաճառվել են դրանց միլիոնավոր օրինակներ:
Ջոն Սոբոլն ասել է, որ հոր առաջին Encyclopedia Brown գիրքը մինչև հրատարակվելը մերժվել է երկու տասնյակ անգամ:





































