Հայտնի երգիչ Ջորջ Մայքլը երկար դադարից հետո բեմ է վերադառնում:
Երգիչը ռադոիալիքներից ու հեռուստաէկրաններից հեռացել էր ուղիղ 8 տարի առաջ` նրա վերջին սինգլը թողարկվել է 2004թ.:
Սակայն օրերս Ջորջ Մայքլը հանկարծ որոշեց իր մասին հայտարարել. պաշտոնապես հայտարարվեց, որ նա շատ շուտով իր նոր ստեղծագործությամբ կգրավի երաժշտական բոլոր հիթ-շքերթները՝ White Light կոմպոզիցիայով («Սպիտակ լույս»):
Ինչպես հայտարարել է կատարողը, իրեն երգ գրելիս օգնել է ծանր, սակայն բարեբախտաբար հաջող պայքարը թոքաբորբի դեմ:
Նկարահանվել է նաև տեսահոլովակը, որի թրեյլերն արդեն համացանցում է հայտնվել:
Մայքլը երևի որոշել է կրկնել իր ամենահայտնի` Freedom տեսահոլովակի հաջողությունը, որի նկարահանմանը մասնակցել էին լավագույն թոփ-մոդելները` Նաոմի Քեմփբելը, Եվա Հերցիգովան, Հելենա Քրիսթենսենը ու Սինդի Քրոուֆորդը:
Նոր տեսահոլովակում գլխավոր դերակատարն է հայտնի սուպերմոդել Քեյթ Մոսը:
Դատելով տեսահոլովակից` 49-ամյա Ջորջ Մայքլն ու ոճային Քեյթ Մոսը հրաշալի տեսք ունեն:
Տեսահոլովակն ամբողջությամբ հնրավոր կլինի դիտել հուլիսի 17-ից:









































