Հայտնի է աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի` Լոնդոնի 2012 թվականի օլիմպիադայի ավագի անունը: L’Equipe-ը տեղեկացնում է, որ ավագի թևկապը վստահվել է Մարսելի «Օլիմպիկ»-ի պաշտպան Սեզար Ասպիլիկուետային:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող ճանաչվեց Իսպանիայի հավաքականը:
Պիրենեյան թերակղզու ներկայացուցիչները նվազագույն հաշվով առավելության հասան Հունաստանի հավաքականի նկատմամբ: Խաղի միակ գոլը 80-րդ րոպեին հեղինակեց Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը:







































