Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Կասպից ծովի շելֆում հայտնաբերել է նոր նավթահանք, որի պաշարները գնահատվում են 2 միլիոն բարել: Այս մասին հայտարարել է KEPCO ընկերության տնօրեն Ալի Օսուլին:
Վերջինիս խոսքերով՝ նավթահանքը հայտնաբերվել է Sardar-e Jangal նավթագազային հանքավայրի մոտ՝ Իրանի հյուսիսում ընկած Գիլանի նահանգի շելֆում: Ընկերության կանխատեսմամբ նոր նավթահանքից կարելի կլինի օրական արդյունահանել 8000 բարել նավթ: Նավթահանքի շահագործումը կսկսվի առաջիկա երկու տարվա ընթացքում և կստեղծվեն նոր աշխատատեղեր:









































